News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ հուլիսի 23-ին, ցավակցական հեռագիր է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինին՝ Գանսու նահանգում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի պատճառած բազմաթիվ մարդկային զոհերի կապակցությամբ:

Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ Սերժ Սարգսյանն իր ցավակցական հեռագրում, մասնավորապես, նշել է. «Վստահ եմ, որ Չինաստանի կառավարության կողմից ձեռնարկված միջոցառումները թույլ կտան արագ հաղթահարել աղետի հետեւանքները:

Կիսելով Ձեր եւ Չինաստանի բարեկամ ժողովրդի վիշտը` մաղթում եմ զոհվածների հարազատներին եւ Չինաստանի ողջ ժողովրդին` տոկունություն եւ ոգու արիություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ