News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Ծաղկաձորում, օգոստոսի 1-10-ին, նախատեսվում է կազմակերպել «ինովացիոն ճամբար»: Այդ մասին NEWS.am-ին ասաց Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը: 

Նրա խոսքով՝ ճամբարն իրենից ներկայացնում է ինովացիոն գաղափարներ ունեցող 18-30 տարեկան երիտասարդների հավաք: Հանրապետության մի շարք տեխնոլոգիական հայտնի ընկերությունների ներկայացուցիչներ այդ հավաքի ընթացքում երիտասարդներին կսովորեցնեն լավագույնս մշակել իրենց գաղափարները, այնուհետ նրանց օգնություն կցուցաբերվի ներկայանալ «ԴիջիԹեք» ցուցահանդեսին: Կլինեն մասնագիտական դասախոսություններ՝ ինչպե՞ս ճիշտ մշակել գաղափարը,  ինչպե՞ս ճիշտ կառավարել նորաստեղծ ընկերության ֆինանսական գործունեությունը, ինչպե՞ս  վարել ճիշտ մարկետինգ եւ այլն:

Կ. Վարդանյանի տեղեկացմամբ՝ արդեն գրանցվել են 25 երիտասարդներ, սպասվում է, որ մասնակիցների թիվը կգերազանցի 50-ը:

Նշենք, որ «ինովացիոն ճամբար» Հայաստանում առաջին անգամ են կազմակերպում:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ