News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

ԼՂՀ պաշտպանության բանակի կենտրոնական ենթակայության զորամասերից մեկում, հուլիսի 22–ին ժամը 12:30-ի սահմաններում, տեղի ունեցած դժբախտ պատահարի հետեւանքով մահացու վիրավորում է ստացել զինծառայող, 1994թ. ծնված Նարեկ Ժորիկի Հովսեփյանը: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Արցախի պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունից:

Դեպքի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն: ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան վիշտը եւ իր զորակցությունը հայտնում Նարեկ Հովսեփյանի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ