News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Երեւանյան մանրածախ առեւտրի կետերում նկատվում է շաքարավազի գնի նվազում: «Երեւան Սիթիում» (այն փոխկապակցված է Հայաստանում շաքարավազի միակ արտադրողի՝ «Լուսաստղ շուգար» ընկերության հետ) շաքարավազի գինն իջել է մինչեւ 355 դրամ (1 կգ-ի համար), մյուս խանութներում՝ մինչեւ 360-370 դրամ: Վերջին 1 ամսում շաքարավազի կգ-ի գինը նվազել է 10-20 դրամով:

Միջազգային շուկայում եւս նկատվում է շաքարավազի գնի անկում:

Բրազիլիայի նավահանգիստներում շաքարավազի 1 տոննան արժե մոտ 350 դոլար, Նյու Յորքի ապրանքային բորսայում՝ մոտ 360 դոլար (հոկտեմբերի մատակարարում): Սպիտակ շաքարի տոննայի արժեքը Լոնդոնի LIFFE բորսայում կազմել է մոտ 475 դոլար: Վերջին 3 տարում սրանք շաքարավազի նվազագույն գներն են՝ պայմանավորված հիմնականում Բրազիլիայում շաքարեղեգի առատ բերքով: Սակայն այս օրերին Բրազիլիայում սպասվում են անձրեւներ, ուստի միջազգային շուկաներում շաքարավազի գները 2-3 դոլարով բարձրացել են:

Նշենք, որ Ուկրաինայում այս շաբաթ արդեն հայտարարվել է շաքարավազի որոշ թանկացման մասին՝ 7 գրիվնայից մինչեւ 7,2 գրիվնա (համարժեք է 364 դրամին): Ռուսաստանում շաքարավազի մանրածախ գինը միջինը մոտ 33 ռուբլի է (մոտ 415 դրամ): Վրաստանում շաքարավազի մարածախ գինը տատանվում է 1,3-1,4 լարիի սահմաններում (322-350 դրամ): Եվրամիությունում շաքարավազի միջին գինը հաշվարկվել է 1,8 դոլար (740 դրամ)

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ