News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 24
Տեսնել լրահոսը

Հայ-ռուսական հարաբերությունները դինամիկ զարգանում են, որը թույլ է տալիս բացահայտել համագործակցության նոր ոլորտներ, դիվերսիֆիկացնել տնտեսական հարաբերությունները: Այս մասին, այսօր՝ հուլիսի 27-ին, ՌԴ տրանսպորտի նախարար, տնտեսական համագործակցության հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Մաքսիմ Սոկոլովի հետ հանդիպման ժամանակ նշել է Հայաստանի վարչապետ, տնտեսական համագործակցության հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Տիգրան Սարգսյանը:

Ռուսաստանի տրանսպորտի նախարարը նշել է, որ միջկառավարական հանձնաժողովի նիստերից առաջ նման հանդիպումները լավ հնարավորություն են աշխատանքներն ամփոփելու եւ հետագա անելիքները քննարկելու առումով: Նա շնորհակալություն  է հայտնել կառավարության ղեկավարին եւ հայ գործընկերներին փոխըմբռնման եւ արդյունավետ աշխատանքի համար:

Զրուցակիցները քննարկել են երկկողմ առեւտրատնտեսական գործակցության զարգացման հարցերի լայն շրջանակ: Այս համատեքստում անդրադարձ է եղել հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի առաջիկա նիստի օրակարգում ընդգրկվելիք հարցերին: Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի հաջորդ նիստն անցկացնել Սանկտ-Պետերբուրգում այս տարի աշնանը:

Հանդիպմանը հաջորդել է քննարկման արդյունքների վերաբերյալ արձանագրության ստորագրման հանդիսավոր արարողությունը: Արձանագրությունն ստորագրել են Հայաստանի Հանրապետության անունից` ՀՀ վարչապետ, հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի նախագահ Տիգրան Սարգսյանը, Ռուսաստանի Դաշնության անունից` ՌԴ տրանսպորտի նախարար, ռուսական կողմի նախագահ Մաքսիմ Սոկոլովը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ