News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Ադրբեջանը 1990-ականներին եւ 2000-ի սկզբին իսկապես մեծ քանակությամբ զենք ու զինամթերք է գնել, բայց դրանց մեծ մասը ոչ մի բանի պետք չէ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց ռազմական փորձագետ Արկադի Գրիգորյանը:

Նրա խոսքով՝ Ադրբեջանը քանակական առումով շատ տեխնիկա ունի, բայց որակն անբավարար մակարդակի վրա է: «Հենց դրանով են պայմանավորված զենքի նոր խմբաքանակների գնման մասին անընդհատ հնչող հայտարարությունները»,- ասաց փորձագետը՝ հավելելով, որ Ադրբեջանի կողմից գնվող հնացած զենքը հետեւողականորեն էլ ավելի է հնանում:

«Բանակի լիարժեք վերազինման համար անհրաժեշտ է 50 մլդ դոլար եւ մոտ 5-10 տարի ժամանակ: Ադրբեջանն ունակ չէ միանգամից փոխել բանակի սպառազինությունը»,-ընդգծեց Գրիգորյանը: Նրա կարծիքով՝ ստիպված է խոստովանել, որ պատերազմի պատրաստ չէ:

Նշենք, որ օրերս ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել են վերջին 20 տարում Ադրբեջանի գնած սպառազինությունների մասին: Ըստ այդ հրապարակումների, Ադրբեջանը 1992-2012 թվականներին տարբեր երկրներից գնել է 321 միավոր տանկ, 264 ռազմական մեքենա, 400 հրետանային համակարգ եւ 21295 հրթիռ եւ հրթիռակիր, 64 ուսումնական եւ մարտական օդանավ, 24 ռազմական ուղղաթիռ:

Նշենք,  որ Ռուսաստանը եւս Ադրբեջանին մոտ 1 մլրդ դոլարի սպառազինություն է վաճառել, այդ թվում «Սմերչ» համակարգեր:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ