News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ հուլիսի 29-ին ցավակցական հեռագիր է հղել Իտալիայի Հանրապետության նախագահ Ջորջո Նապոլիտանոյին՝ Իտալիայի հարավում տեղի ունեցած ավտոբուսի վթարի կապակցությամբ, որը մի քանի տասնյակ անմեղ մարդկային զոհերի եւ բազմաթիվ վիրավորների պատճառ է դարձել:

Սերժ Սարգսյանը խորին ցավակցություն եւ զորակցություն է հայտնել նախագահ Ջորջո Նապոլիտանոյին եւ զոհվածների հարազատներին, իսկ վիրավորներին մաղթել շուտափույթ ապաքինում:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, ողբերգությունը տեղի էր ունեցել հուլիսի 28-ի երեկոյան` Նեապել-Բարի ավտոմայրուղու վրա: Ավտոբուսն ընկել էր 30 մետրանոց կիրճից եւ երկու մասի բաժանվել: Ողբերգության արդյունքում դեպքի վայրում 36 մարդ էր զոհվել, եւս երկուսը զոհվել են հիվանդանոցում: Ավտոբուսում, ընդհանուր առմամբ, եղել է 48 մարդ: Նրանց մեծ մասը ուխտավորներ են եղել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ