News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Հայաստանի համայնքների եկամուտներն այս տարվա առաջին կիսամյակում կազմել են 44 մլրդ 359 մլն 664 հազար դրամ` նախատեսված 45 մլրդ 460 մլն 841 հազարի դիմաց (Երեւանը ներառյալ)` 97,6 տոկոս կատարողական, ինչը նախորդ տարվա նույն ժամակահատվածի համեմատ աճել է 9,5 տոկոսով: Այս մասին, այսօր՝ հուլիսի 30-ին, ՀՀ տարածքային կառավարման նախարարին կից կոլեգիայի նիստում նշել է ՏԿՆ աշխատակազմի տեղական ինքնակառավարման վարչության պետ Աշոտ  Գիլոյանը:

ՏԿՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ համայնքների  սեփական եկամուտների կատարողականը կազմել է 96,3 տոկոս, արձանագրվել է 14,3  տոկոս աճ`2012 թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ:  Չնայած անցած տարվա համեմատ գրանցված  աճին` սեփական եկամուտների հավաքագրման մասով հանրապետական միջին ցուցանիշից ցածր արդյունքներ են գրանցվել Շիրակի, Արմավիրի, Գեղարքունիքի եւ Տավուշի մարզերում:

Հողի հարկի կատարողականը  կազմել է  88,7 տոկոս` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճելով  24,2 տոկոսով, գույքահարկի կատարողականը  101,3  տոկոս է, աճը կազմել է 11,1 տոկոս:

 Թեեւ գույքի վարձակալությունից ստացված եկամուտների կատարողականը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի  համեմատ  աճել է 2,1 տոկոսով` կազմելով 87,5 տոկոս, այդուհանդերձ, 2012 թ-ի նույն ժամանակահատվածի նկատմամբ  առանձին մարզերում ինչպես գույքի վարձակալությունից ստացված եկամուտների, այնպես էլ պետական եւ տեղական տուրքերի հավաքագրման  ցուցանիշներում հավաքագրման  նվազում է գրանցվել:  

Նիստը վարող ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն  Գեւորգյանը  հանձնարարեց քննարկումներ կազմակերպել  սեփական եկամուտների հավաքագրման խնդիրներ ունեցող մարզերում, տեղում ուսումնասիրել  պատճառները եւ հետեւողական աշխատանքներ տանել ցուցանիշների բարելավման ուղղությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ