News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 17
Տեսնել լրահոսը

Հայաստանցի երիտասարդը, ով առանց գրանցման բնակվել է Կիեւում, չի կարողացել ընկերուհու ներկայությամբ հանդուրժել կիեւցի երկու ուսանողների վիրավորանքները եւ դանակով հարձակվել է իրեն վիրավորողների վրա:

Քաշքշուքը տեղի է ունեցել մայրաքաղաքի Սոլոմենսկի շրջանի սուպերմարկետներից մեկում: Հայաստանցին կոպտորեն իր դժգոհությունն է արտահայտել դրամարկղի աշխատողին, ինչը դուր չի եկել հերթում կանգնած ուսանողին եւ նա կարգը խախտողին նկատողություն է արել, փոխանցում է «Նովի Ռեգիոնը»:

Երբ ուսանողները դուրս են եկել փողոց, վիրավորված հայն արդեն նրանց է սպասել: Նրանց միջեւ կրկին քաշքշուք է սկսվել: Պարզվել է, որ նրան դուր չի եկել այն, որ նկատողությունն արվել է ընկերուհու ներկայությամբ:

Հայ երիտասարդը նրանց դանակի ծանր հարվածներ է հասցրել եւ փախել դեպքի վայրից:

Դատարանում երիտասարդն իր մեղքը չի ընդունել, բայց քանի որ նրան ֆիքսել էին սուպերմարկետի տեսախցիկներն ու ականատեսները, երիտասարդին չի հաջողվել խուսափել պատժից: Նա դատապարտվել է 7 տարվա ազատազրկման:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ