News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Միսուրի նահանգի Քանզաս Սիթի քաղաքում մեքենան բախվել է մանկապարտեզի շենքին: Այդ մասին հայտնում է տեղի KMBC հեռուստաընկերությունը:

Տեղի ոստիկանությունում պատմել են, որ 80 տարեկան վարորդի վարած Land Rover ամենագնացը մեծ արագության տակ բախվել է մանկապարտեզի մոտ կայանած «Կադիլակին»:

Հարվածից «Կադիլակը» թռել է շենքի ուղղությամբ եւ դիպել  ճակատային մասի պատին, որի հետեւում միջադեպի պահին մանկապարտեզի սաներն են եղել, հաղորդում է  Lenta.ru-ն:

Կատարվածի հետեւանքով շենքում գտնվող երեք երեխա թեթեւ եւ միջին ծանրության վնասվածքներ են ստացել եւ տեղափոխվել հիվանդանոց: Land Rover-ի վարորդին նույնպես տեղափոխել են հիվանդանոց:

Թե ինչն է դարձել վթարի պատճառ, ոստիկանությունում չեն հայտնել: Շենքում պատահարի պահին եղել է 40 երեխա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ