News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը

Հայտնի շոումեն, հաղորդավար, դերասան  Մարկ Սաղաթելյանի առողջական վիճակում դեռ դրական փոփոխություն չկա, նա գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Նաիրի» բժշկական կենտրոնի գլխավոր բժշկի տեղակալ Սիրանուշ Մարտիրոսյանը: Նրա խոսքով, այս պահին նրա վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր:

Հարցին, թե այս պահին Սաղաթելյանի առողջական վիճակը բարելավելու համար ինչ է արվում, բժիշկն ասաց.«Բուժումներ է ստանում: Արյան փոխներարկում է արվում, պլազմա է արվում»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ  հուլիսի 30-ին Մարկ Սաղթելյանը ծանր վիճակում շտապ տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն: «Նաիրի» բժշկական կենտրոնում NEWS.am-ի թղթակցին հայտնել էին, որ նրա մոտ ախտորոշվել է սուր լեյկոզ տրոմբոհեմորագիկ սինդրոմ, գլխուղեղի արյունազեղում: Մարկ Սաղաթելյանը  գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Բուժկենտրոնի բժիշկները նշել էին, որ Մարկ Սաղաթելյանին այս պահին վիրահատել կամ տեղաշարժել չի կարելի, քանի որ նա անգիտակից վիճակում է, եւ ցանկացած տեղաշարժ կարող է վատ ազդեցություն ունենալ: Նրան նաեւ փոխպատվաստում անել չի կարելի: Մեր տեղեկություններով, նա այս գիշեր պետք է մեկներ Գերմանիա՝ բուժզննում անցնելու համար, սակայն նրա առողջական վիճակի վատթարացման պատճառով այցը հետաձգվել է:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ