News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Հայաստանի պետեկամուտների կոմիտեն 2013 թ. հունիսին հավաքագրել է 90 մլրդ դրամ հարկային եկամուտներ՝ ինչը ռեկորդային ցուցանիշ է: Համեմատության համար՝ նախորդ ամսվա ընթացքում հավաքագրվել էր մոտ 80 մլրդ դրամ, իսկ 2012 թ. հունիսին՝ 60 մլրդ դրամ:

Հավաքագրված հարկերի մոտ 40%-ը բաժին է ընկնում ավելացված արժեքի հարկին, սակայն նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ (47%) ԱԱՀ-ի տեսակարար կշիռը զգալի նվազել է: Փոխարենը պետական բյուջեի կառուցվածքում էական դեր է խաղում եկամտային հարկը՝ ընդհանուր եկամուտների մոտ 25%-ը: Սա այն պատճառով, որ եկամտային հարկն իր մեջ ներառում է նաեւ սոցապ վճարները, ինչը նախկինում հաշվառվում էր որպես ոչ հարկային եկամուտ: Նշենք, որ եկամտային հարկի մուտքերը զգալի գերազանցում են շահութահարկի մուտքերին (ընդհանուրի 16.3%-ը):

Ակցիզային հարկի մուտքերը ապահովում են ընդհանուր եկամուտների մոտ 3%-ը, իս մաքսատուրքերը՝ 6.2%-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ