News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Հատկանշական է, որ Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ օրինագիծը կազմվել է տարբեր, ավելին՝ հակադիր, քաղաքական ուժերի կողմից (Ռեգիոնների կուսակցություն եւ «Բատկիվշչինա»): Դա նախ եւ առաջ վկայում է այն մասին, որ այսքան կարեւոր եւ նշանակալի հարցը ստիպել է մոռանալ ներքաղաքական տարաձայնությունները: Այս մասին Analitika.at.ua-ին տված մեկնաբանությունում ասել է «ֆրԱզա.ua» ինտերնետ-հոլդինգի ղեկավար Վիտալի Կուստովը:

«Մեծ հույս ունեմ, որ արձակուրդից հետո Ուկրաինայի խորհրդարանն անպայման կդիտարկի այս հարցը եւ դրական լուծում կտա: Չէ՞ որ Հայոց ցեղասպանության նման սարսափելի բաների մասին մոռանալ չի կարելի: Ոչ մեկին: Այդ մասին պետք է խոսել եւ բարձրաձայն խոսել: Որպեսզի հիշեն: Այլ կերպ այդ սարսափելի պատմությունը կարող է կրկնվել: Որտեղ պատահի եւ ում հետ պատահի…»,-հայտարարել է Վիտալի Կուստովը:

Հիշեցնենք, որ հունիսի 6-ին Ուկրաինայի Գերագույն Ռադայում գրանցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ օրինագիծ: Օրինագծի հեղինականերն են պատգամավորներ Վիլեն Շատվորյանն ու Արսեն Ավագովը: Ուկրաինացի պատգամավորների նախաձեռնությանն իր աջակցությունն է հայտնել Հայաստանի ԱԳՆ-ն:

Ընդգծենք, որ ուկրաինացի պատգամավորները, մտավորականության ներկայացուցիչները, փորձագետները եւ հասարակական կազմակերպությունները ակտիվորեն հայտարարություններ են տարածում ուկրաինական խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ