News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Թուրքիայի Կարս նահանգի Աքյաքայի շրջանից Հայաստանի սահմանը հատած Մուսթաֆա Ուլքերի դին հանձնվել է թուրքական կողմին։

Թուրքական «Ջիհան» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի Կարս նահանգի Աքյաքայի շրջանում հայ-թուրքական սահմանը հատած եւ ռուս սահմանապահների կրակոցի հետեւանքով մահացած 35-ամյա հովիվ Մուսթաֆա Ուլքերի դին տեղափոխվել է Թուրքիա։

Նշվում է, որ դին վերցնելու համար հայկական կողմի հետ բանակցություններ են վարել եւ համապատասխան արձանագրություններից հետո վերցրել մահացած հովիվի դին եւ տեղափոխել Արփաչայի շրջան, իսկ այնտեղից էլ արդեն դատափորձաքննության նպատակով կուղարկվի Էրզրում։

Նշենք, որ թուրքական մամուլը պնդում է, թե հուլիսի 31-ի երեկոյան թուրք հովիվը խախտել է Հայաստանի սահմանը, որի հետեւանքով նրա ուղղությամբ կրակ են բացել։ 

Ավելի վաղ, ինչպես NEWS.am-ին են հաղորդել ՌԴ ԱԴԾ սահմանամերձ վարչությունից, սահմանին իսկապես միջադեպ է տեղի ունեցել։ «Ներկայումս հետաքննություն է իրականացվում»,-ընդգծել են վարչությունում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ