News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Հայաստանից 2013 թ. երկրորդ կիսամյակում գրեթե դադարել է ոչխարների արտահանումը՝ ընդամենը 1500 գլուխ, այնինչ առաջին եռամսյակում արտահանվել էր 19 հազ. գլուխ:

Նշենք, որ 2012 թ. Հայաստանից ոչխարների արտահանումը կտրուկ նվազել էր եւ կազմել տարեկան մոտ 61 հազ. գլուխ, թեեւ նախորդ 3 տարիներին կայուն գերազանցում էր 100 հազարը:

Ոչխարները հիմնականում արտահանվել են Իրան, փոքր քանակությամբ՝ Արաբական Միացյալ Էմիրություններ:

Նշենք, որ ոչխարների զանգվածային արտահանումն Իրան սկսել է 2009 թ. եւ հասել տարեկան մոտ 140 հազարի; Սկզբնական շրջանում մտավախություն կար, որ զանգվածային արտահանման պատճառով ոչխարների գլխաքանակը Հայաստանում կտրուկ կնվազի, սակայն նման բան տեղի չունեցավ՝ ոչխարների գլխաքանակը, ըստ պաշտոնական տվյալների, վերջին տարիներին կայուն գերազանցում է 500 հազարը, իսկ ներկայում մոտեցել է 600 հազարին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ