News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Հայաստանի սահմանը խախտած եւ ռուս սահմանապահների համապատասխան գործողությունների հետեւանքով մահացած թուրք հովիվի հետ կապված Թուրքիայի ԱԳՆ-ի տարածած հայտարարությունը պարզապես զավեշտալի է:

Թուրքիայի արտգործնախարարության կողմից սահմանը խախտած եւ կրակոցից մահացած թուրք հովիվի հետ կապված հայտարարության մեջ մեղադրանքներ է ներկայացվում Հայաստանի իշխանություններին այն դեպքում, երբ հայ-թուրքական սահմանը պահպանում են ՌԴ ԱԴԾ սահմանապահ զորքերը: 

Փաստորեն, Թուրքիայի ԱԳՆ-ում մինչեւ հիմա տեղյակ չեն, որ հայ-թուրքական սահմանը պահպանում են Ռուսաստանի սահմանապահ զորքերը 2 կարեւոր փաստաթղթերի հիման վրա, որոնք կնքվել են 1992- ին եւ 1994-ին:

Թուրքիայի ԱԳՆ-ը նաեւ իր հայտարարության մեջ իրավական գնահատական է տվել տեղի ունեցածին, հաշվի չառնելով, որ դեպքի հետ կապված ՌԴ ԱԴԾ-ն իրականացնում է հետաքննություն:

Բացի այդ, Թուրքիայի ԱԳՆ-ը եւ թուրքական մամուլը սահմանախախտության հետեւանքով տեղի ունեցած միջադեպի միջոցով հայերի դեմ լրացուցիչ թշնամանք են բորբոքում`շեշտելով, թե հայ զինվորները թուրք հովիվ են սպանել:

Նշենք, որ ըստ թուրքական մամուլի, հուլիսի 31-ի երեկոյան 35-ամյա հովիվը խախտել է Հայաստանի պետական սահմանը, որի հետեւանքով սահմանապահները կրակել են նրա ուղղությամբ: 

Թուրքական իշխանությունները բանակցությունների միջոցով եւ արձանագրություններից հետո սահմանապահներից ստացել էին հովիվի դին եւ տեղափոխել դատաբժկական փորձաքննության:

Արթուր Հակոբյան

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ