News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Հայաստանի ԱԳՆ-ն օգոստոսի 1-ին նոտա է հղել թուրքական կողմին: Ինչպես NEWS.am-ին է հաղորդել է ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը, թուրք հովվի մահվան կապակցությամբ Հայաստանի արտգործնախարարությունն օգոստոսի 1-ին նոտա է հղել թուրքական կողմին: Դրանում հայկական կողմը ցավակցություն է հայտնել պատահարի կապակցությամբ եւ հույս հայտնել, որ նման դեպքերն ապագայում չեն կրկնվի:

Ըստ նախնական տվյալների, նախօրեին հայ-թուրքական սահմանին վիրավորված թուրք հովիվը կրակել է ռուս սահմանապահների ուղղությամբ: 35-ամյա հովիվ Մուսթաֆա Ուլկերը խախտել է Հայաստանի սահմանը: Նա կրակել է ռուս սահմանապահների ուղղությամբ, հետո` փորձել ներխուժել ՀՀ տարածք: Ռուս սահմանապահները պատասխան կրակ են բացել` վիրավորելով սահմանախախտին:

Իր հերթին թուրքական Անատոլիական գործակալությունը ընդգծում է, որ Մուսթաֆա Ուլկերը Հայաստանի սահմանը խախտել է` որոնելով իր հոտը: Նա վիրավորվել է, իսկ ավելի ուշ` մահացել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ