News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Արագածոտնի մարզում, այսօր՝ օգոստոսի 2-ին, ուժեղ կարկուտ է տեղացել:  Ինչպես հայտնում է NEWS.am-ի թղթակիցը, ժամը 14:30-14:55-ն ընկած ժամանակահատվածում տեղացած կարկուտն այնքան առատ է եղել, որ Ապարանի տարածաշրջանի մի շարք գյուղական համայնքներում ճանապարհները նմանվել են ձյունածածկ տարածքների: (ֆոտոռեպորտաժ)

Մասնավորապես, տուժել են մարզի Նիգավան, Լուսագյուղ, Սարալանջ գյուղերն ու Ապարան քաղաքը։  Արագածոտնի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ  Յուրա Ազատյանը NEWS.am-ին տեղեկացրել է, որ մարզպետարանում ստեղծվել է հանձնաժողով, որն այժմ պարզում է կարկտի հասցրած վնասի չափը։ Գյուղացիները նույնպես դեռ չեն ցանկանում խոսել հնարավոր վնասի մասին՝ նշելով, որ «կարկուտի վնասն անմիջապես չի երեւում»:

Նշենք, որ Ապարանի տարածաշրջանում հակակարկտային կայաններ տեղադրված չեն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ