News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը


Թուրքիայի Սինոփի շրջանի բյուզանդական եկեղեցիներից մեկի տարածքում կատարած պեղումների ժամանակ հայտնաբերվել է քարե արկղ, որի մեջ, ըստ թուրք գիտնականների, գտնվում են Հիսուս Քրիստոսին պատկանող իրեր:

Թուրքական Anadolu գործակալության փոխանցմամբ`35 հոգանոց խմբի ղեկավար, պրոֆ. Գյուլգյուն Քյորօղլուն նշել է, թե եկեղեցում իրականացվող պեղումներն ու հետազոտություններն իրականացվում են Եվրամիության աջակցությամբ:  Պրոֆեսորը պնդել է, թե պեղումների ժամանակ գտնվել է քարե արկղ, որտեղ գտնվում են Քրիստոսին պատկանող իրեր, այդ թվում խաչից մի մաս:

Սինոփի նահանգապետը նշել է, թե գտածոները մեծ արժեք ունեն Սինոփի պատմության համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ