News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ օգոստոսի 5-ին, ժամը 14.40-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռիի մարզի Ստեփանվան քաղաքի Բաղրամյան փողոցի շենքերից մեկի բնակարաններից մեկի դուռը փակ է, եւ ներսում մահացած մարդ կա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել Ստեփանվան քաղաքի հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Հրշեջ-փրկարարները ոստիկանների ներկայությամբ բացել են բնակարանի դուռը եւ հյուրասենյակի հատակին հայտնաբերել 62-ամյա Ա. Շ.-ի դին:

Մահվան պատճառների մասին ոչինչ չի հաղորդվում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ