News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած միջադեպի ամբողջ պատասխանատվությունը ամբողջությամբ Ադրբեջանի վրա է։ Այս մասին NEWS.am-ի թղթակցին է հայտարարել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։

Նրա խոսքով՝ քանի որ վերջերս Ադրբեջանի ԶՈւ-ը որոշակի խնդիրներ ունեն, հաճախացել են ոչ մարտական պայմաններում կրած կորուստների թիվը, կան նաեւ այլ խնդիրենր, ուստի հիմա նրանք փորձում են լարվածություն ստեղծել սահմանում։ «Ադրբեջանական ԶՈւ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում վիրավորվել է եւս մեկ հայ զինծառայող՝ կապիստան»,-հաղորդել է Արծրուն Հովհաննիսյանը, ընդգծելով, որ միջադեպի մասին ավելի մանրամսն կհաղորդվի ավելի ուշ։

Ընդգծենք, որ ամսվա սկզբից սա արդեն երրորդ դեպքն է։ «Չնայած իրավիճակն ապակայունացնելու փորձերին՝ ՀՀ ԶՈւ-ը լիովին վերահսկում են իրավիճակը։ Հայկական Զինված ուժերը պատասխանում եւ պատասխանելու են բոլոր տեսակ սադրանքներին։ Ամբողջ պատասխանատվությունը, այդ թվում՝ կորուստների համար, լիովին Ադրբեջանի վրա է»,-ընդգծել է Արծրուն Հովհաննիսյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ