News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

ԱՄՆ կոնգրեսականների մի խումբ բարձրացրել է Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձեւի հարցը։ Ինչպես NEWS.am-ին հաղորդել են ANCA-ում, կոնգրեսականներն աջակցում են մարդու իրավունքների պաշտպանության նոր նախաձեռնությանը, որն ուղղված է Հայաստանի եւ Թուրքիայի կապերի զարգացմանը՝ անպատիժ մնացած հանցագործությունը ճանաչելու արդար ուղիով։

«Հայոց ցեղասպանության ճշմարտության եւ արդարության ճանաչման մասին» N227 բանաձեւին սատարում են կոնգրեսականներ էլիոթ էնգելը, Սքոթթ Գարրեթթը, Ռաշ Հոլթը, Սթիվ Իզրաելը, Նիտա Լոուին, Գրեյս Նապոլիտանոն, Դեւին Նյունսը, Ջենիս Շակովսկին, էլլիսոն Շվարցը, Բրեդ Շերմանը, Ջոն Թյերնին, Քրիս վան Հոլլենը եւ Հենրի Վաքսմանը։

2013-ի մայիսին կոնգրեսականներ Դեւիդ Վալադոյի, Ադամ Շիֆֆի, Մայքլ Գրիմմի եւ Ֆրենկ Փալոնի կողմից մտածված եւ նրանց աջակցությանն արժանացած բանաձեւը «արտացոլում է ԱՄՆ կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը՝ որպես մարդկության դեմ գործված հանցագործության»։ Մասնավորապես՝ բանաձեւում «նախագահին կոչ է արվում միջոցներ ձեռնարկել՝ հավասարության եւ կառուցողականության վրա հիմնված հայ-թուրքական կայուն եւ ամուր հարաբերությունների կայացմանը, Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության փաստն ու հետեւանքները վստահորեն ճանաչելու եւ մարդկության դեմ գործված հացագործության արդար եւ լիարժեք պատմական լուծմանն աջակցելու»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ