News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Կյանքի 84-րդ տարում վախճանվել է բարերար եւ ազգային գործիչ Կարապետ Գալֆայանը։ Նա հունահայ համայնքի երեւելի ներկայացուցիչն էր, մեծ հայրենասեր։

Գալֆայանը մեծ օգնություն է ցույց տվել Հայաստանին հատկապես անկախացման տարիներից ի վեր, մասնավորապես՝ շրջափակման եւ Ղարաբաղյան պատերազմի տարիներին, մասնավորապես՝ կազմակերպելով մոտ հինգ տասնյակ ինքնաթիռներով հումանիտար բեռների առաքում Հայաստան, որի համար արժանացել է Ամերիկյան Կարմիր Խաչի տնօրենուհի Էլիզաբեթ Դոուլի հատուկ պարգեւին։

Գալֆայան ընտանիքի ջանքերի շնորհիվ բազմաթիվ մշակութային, կրթական, ինչպես նաեւ ռազմական ձեռնարկներ են իրականություն դարձել, ինչպիսիք են Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի, պետական երգչախմբի, կամերային նվագախմբի, Կոմիտաս քառյակի եւ այլ մշակութային խմբերի բազմաթիվ ելույթներ Հունաստանում եւ Կիպրոսում։

Անկախացման առաջին տարիներին եղել է նաեւ ՀՀ ԱԳՆ առաջին ներկայացուցիչը Հունաստանի կառավարության մոտ՝ իր մեծ նպաստը բերելով հայ-հունական դիվանագիտական կապերի սկզբնավորման եւ կայացման։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ