News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Հայ-թուրքական սահմանին վերջերս տեղի ունեցած միջադեպը շատ ավելի մեծ իրարանցում է առաջացրել Ադրբեջանում, քան հենց Թուրքիայում եւ Հայաստանում։ Հիշեցնենք, որ սահմանը հատելու փորձի ժամանակ տղամարդ է սպանվել։ Թուրքական կողմի վարկածով նա հովիվ է եղել։ 35-ամյա տղամարդը խախտել էր Հայաստանի սահմանը: Նա կրակել է սահմանը հսկող ռուս սահմանապահների վրա, իսկ այնուհետեւ փորձել է առաջանալ հանրապետության տարածք: Ռուս սահմանապահները պատասխան կրակ էին բացել՝ վիրավորելով սահմանախախտին: Ներկայումս հետաքննությունը շարունակվում է։ Սակայն Ադրբեջանում կրքերը չեն հանդարտվում։ Չի բացառվում, որ իրարանցման պատճառներից մեկն այն է, որ մահացած տղամարդն ազգությամբ ադրբեջանցի է եղել։

Դա հակահայկական հռետորաբանությունը շարունակելու հրաշալի թեմա է հանդիսացել։ Այս անգամ հայտարարություններով է հանդես եկել ադրբեջանցի  պատգամավոր Այթեն Մուսթաֆաեւը։ Չսպասելով իրական փաստերի բացահայտմանը՝ նա հեռուն գնացող եզրակացություններ է անում այն մասին, որ «անզեն հովվի սպանությունը Հայաստանի հոգեբանական թուլության հաստատումն է»։

Սակայն առնվազն անմիտ է նույնացնել հայ-թուրքական սահմանում իրենց ծառայությունն իրականացնող ռուս սահմանապահներին Հայաստանի եւ վերջինիս հոգեբանական վիճակի հետ։

Տեղին է տիկնոջը հիշեցնել իսկապես անզեն հովվի սպանության մասին։ 2010-ի հոկտեմբերին 19-ամյա հայ հովիվ Մանվել Սարիբեկյանը սպանվել է ադրբեջանական զնդանում։ Այս առնչությամբ «հումանիստ» Այթենը հայտարարություններ չի անում։

Հիշեցնենք, որ Մանվել Սարիբեկյանին գերի էին վերցրել ադրբեջանցիները։ Որոշ ժամանակ անց ադրբեջանական կողմը հայտարարել էր, որ «ահաբեկիչն» ինքնասպան է եղել։ Նրա մարմինը հայկական կողմին է փոխանցվել միայն մեկ ամիս անց։ Հետազոտման արդյունքում պարզվել է, որ այն պահվել է ոչ համապատասխան պայմաններում. մարմնի վրա հայտնաբերվել են նաեւ բազմաթիվ վնասվածքների եւ կտտանքների հետքեր։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ