News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը


Երեւանում Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տանը օգոստոսի 7-ին կայացել է Հայաստանում ԱՄՆ Խաղաղության կորպուսի 21-րդ խմբի կամավորների հանդիսավոր երդման արարողությունը (ֆոտոռեպորտաժ)։ 30 ամերիկացի կամավորներ իրենց աշխատանքը կսկսեն Հայաստանում։

Երդման արարողությունը սկսվել է ԱՄՆ-ի եւ Հայաստանի օրհներգերի կատարումով, որից հետո հանդես է եկել Խաղաղության կորպուսի տնօրեն Դեւիդ Լիլին։ Կամավորներին դիմելով՝ նա հայտարարել է. «Արդեն 76-րդ օրն է, ինչ Հայաստանում եք եւ այս ընթացքում բազմաթիվ հայերեն բառեր եք սովորել։ Ակնհայտ է, որ այս ընթացքում նկատելի արդյունքների եք հասել։ ձեր կոչումն է լինելու ծառայել Խաղաղության կորպուսի սկզբունքներին եւ նպատակներին։ Դուք կաշխատեք հայկական համայնքներում եւ կկիսվեք ձեր գիտելիքներով ու փորձով։ Դուք դա կանեք որպես Հայաստանում ԱՄՆ ոչ պաշտոնական դեսպաններ։ Սակայն պետք է հաշվի առնեք, որ աշխատանքը միշտ չէ, որ հեշտ է լինելու»։

Արարողությանը հանդես է եկել նաեւ Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆֆերնը։ «շատ ուրախ եմ, որ այս տարի առաջին անգամ մասնակցում եմ Հայաստանում ԱՄՆ Խաղաղության կորպուսի կամավորների երդման արարողությանը։ Հայ ժողովուրդը հնարավորությունների կարիք ունի՝ տնտեսական եւ քաղաքական եւ մեր կամավորները կարող են ստեղծել այդ հնարավորությունները։ Դուք՝ կամավորներդ, այստեղ մեր լավագույն դեսպաններն եք։ Ցանկանում եմ նաեւ շնորհակալություն հայտնել Հայաստանի կազմակերպություններին եւ ընդունող ընտանիքներին»,-հայտարարել է դիվանագետը, ընդգծելով, որ ԱՄՆ դեսպանատունը առաջիկա երկու տարիներին աշխատելու Կորպուսի «ընդլայնված ընտանիքի» հետ։ Այդ աշխատանքն ուղղվելու է հայ եւ ամերիկացի ժողովուրդների փոխըմբռնման խորացմանը։

ԱՄՆ-ում Խաղաղության կորպուսի գլխավոր նպատակներն են ընդունող երկրին եւ դրա ժողովրդին մասնագիտորեն աջակցել՝ ամերիկյան ժողովրդին ավելի լավ ընկալելու, եւ հակառակը՝ ամերիկյան ժողովրդի օգնել՝ հայ ժողովրդին ավելի լավ ընկալելու։

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ