News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 01
Տեսնել լրահոսը

Առաջիկայում Հայաստանի ԱՊՀ 6 հիմնական ուղղություններով՝ Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ, Սոչի, Ռոստով Կրասնոդար, Սամարա, չվերթներ է իրականացնելու «Էյր Արմենիա» ընկերությունը, որը պատկանում է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանի եղբորը՝ Վահան Հարությունյանին եւ նրա գործընկեր Արսեն Ավետիսյանին:

«Ժամանակ» թերթի տեղեկություններով՝ այսօր ավիափոխադրումներ իրականացնելու ցանկություն ունեն մի քանի ընկերություններ, այդ թվում՝ Գագիկ Ծառուկյանի հիմնադրած «Հայկական միջազգային ավիաուղիները»:

«Ժամանակը» զրուցել է Վահան Հարությունյանի հետ:

Այսօր Դուք ինչ եք առաջարկելու հայաստանցի ուղեւորին, երբ հայտնի է, որ -Հայաստանում շատ թանկ են ավիատոմսերը, եւ մարդիկ ստիպված գերադասում են տանջվելով ավտոբուսներով գնալ Ռուսաստան: Արդյոք Ձեր ծառայություններն ավելի էժա՞ն են լինելու:

Օդային փոխադրումները վերգետնյա փոխադրումների հետ համեմատել հնարավոր չէ: Մենք չենք կարող մրցակցել վերգետնյա տրանսպորտի հետ: Անկախ այն բանից հայկական այլ ուղեւորափոխադրողներ կստեղծվեն, թե՝ չէ, «Էյր Արմենիան» հայտնվելու է մրցակցային դաշտում: Այսօրվա դրությամբ այդ 6 ուղղություններից յուրաքանչյուրով արդեն իսկ կատարվում են չվերթներ մի քանի փոխադրողների կողմից: Մրցակցությունը բնականաբար բերում է նրան, որ մրցակիցները սահմանում են ավելի հրապուրիչ գներ:

Ձեր ավիատոմսերի գները հրապուրի՞չ են լինելու:

Անշուշտ, Մենք ձգտելու ենք, որ մեր ծառայությունը եւ բովանդակային, եւ գնային առումով լինի հրապուրիչ:

Պարոն Հարությունյան, իսկ ինչպե՞ս է ստացվում, որ Վրաստանից, օրինակ, Եվրոպա թռչելը 200 եվրո էժան է, եւ շատ հայաստանցիներ գերադասում են Վրաստանի թռիչքներից օգտվել: Ձեր ավիաընկերությունը այս առթիվ փորձելո՞ւ է ինչ-որ բան փոխել:

Եթե խոսքը վերաբերում է low cost carrier-ներին, այսինքն ցածր գնային քաղաքականությանը, մենք չենք կիրառելու low cost carrier ծրագիր: Իմ կարծիքով՝ այս պահի դրությամբ, դա Հայաստանի պայմաններում այդքան էլ իրագործելի չէ:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ