News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Գլոբալ հիմնադրամի Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի պորտֆոլիո մենեջեր Գեորգի Սակվարելիձեն պաշտոնական նամակ է ուղարկել ՀՀ առողջապահության նախարար, Հայաստանի Հանրապետությունում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի եւ մալարիայի դեմ ուղղված միջոցառումները համակարգող հանձնաժողովի նախագահ  Դերենիկ Դումանյանին: Նամակով տեղեկացվում են ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի եւ մալարիայի դեմ պայքարի Գլոբալ հիմնադրամի կողմից իրականացվող  ծրագրի երկրորդ փուլի (2012թ. հոկտեմբեր – 2013թ. մարտ) կատարողականի պաշտոնական գնահատման արդյունքները։

Մասնավորապես նշվում է, որ «Հայաստանի Հանրապետությունում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի ազգային ծրագրին աջակցություն» դրամաշնորհային ծրագիրը ՀՀ առողջապահության նախարարության կողմից իրականացվել է գերազանց` արժանանալով А1 գնահատականի (100%-ից բարձր կատարողական), ինչը զգալի առաջընթաց է նախորդ հաշվետու ժամանակաշրջանի B1-ի (60-89% կատարողական) նկատմամբ: 2012թ. հոկտեմբեր – 2013թ. մարտ ընթացքում ծրագրի կատարողականի 8 ցուցանիշից 7-ի դեպքում ակնկալիքները գերազանցվել են:

Գեորգի Սակվարելիձեն անդրադարձել է նաեւ դրամաշնորհային միջոցների ենթաստացող կազմակերպությունների հաջողություններին: ՀՀ ԱՆ ՁԻԱՀ կանխարգելման հանրապետական կենտրոնի կողմից ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց շրջանում իրականացվող օպորտունիստական վարակների բուժման ցուցանիշի շեշտակի աճ է արձանագրվել, բարձրացել է հակառետրովիրուսային բուժման մեջ ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց ընդգրկման մակարդակը:  ՀՀ ԱՆ Հոգեբուժական բժշկական կենտրոնի Նարկոլոգիական կլինիկայի կողմից մեթադոնային փոխարինող բուժման մեջ  ընդգրկվածությունը կազմել է 88%, որը 22%-ով գերազանցել է նախորդ հաշվետու ժամանակաշրջանի ցուցանիշը:

Գլոբալ հիմնադրամն իր գոհունակությունն է արտահայտել մեթադոնային փոխարինող բուժման ծրագիրը հանրապետության երկրորդ մեծ քաղաքում` Գյումրիում ընդլայնելու ՀՀ առողջապահության նախարարության նախաձեռնության վերաբերյալ:

Բարձր են գնահատվել նաեւ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության աշխատակիցների կողմից բանտարկյալների շրջանում իրականացվող ՄԻԱՎ կանխարգելմանն ուղղված իրազեկման եւ կանխարգելիչ այլ միջոցառումները: Ծրագրի նախորդ հաշվետու փուլերում արձանագրված  բարձր ցուցանիշները եւս պահպանվել են:

Նամակում նշվում է, որ ՀՀ առողջապահության նախարարության կողմից դրամաշնորհային ծրագրի կառավարումն իրականացվում է արդյունավետ, ինչը կնպաստի նոր ձեռքբերումների ապահովմանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ