News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հայաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն, այսօր՝ օգոստոսի 9-ին, ընդունել է Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի պատվիրակ Դրագանա Ռանկովիչին եւ քննարկել օգոստոսի 8-ին տարածքում չկողմնորոշվելու հետեւանքով ադրբեջանական ուժերի պահպանության տարածք անցած Հակոբ Գեւորգի Ինջիղուլյանին առնչվող հարցերը:

ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ հնարավոր շահարկումները եւ ապատեղեկատվությունը բացառելու նպատակով՝ Դավիթ Տոնոյանը պաշտոնապես դիմել է ԿԽՄԿ-ին, որպեսզի հավաստիացնեն Հ. Ինջիղուլյանին, որ տեղի ունեցած դեպքն իրավական հետեւանքներ չի առաջացնի նրա համար, ինչպես նաեւ ադրբեջանական կողմի պատրաստակամության դեպքում ԿԽՄԿ ուժերով կազմակերպել եւ ապահովել ՀՀ քաղաքացու անվտանգ եւ շուտափույթ վերադարձը Հայաստան:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ