News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Ամերիկյան միջագետքյան կազմակերպությունը եւ Իրաքի քրիստոնեական օգնության խորհուրդը Հյուսիսային Իրաքում Քուրդիստանի տարածաշրջանային կառավարությանը կոչ են արել պաշտոնապես ներողություն խնդրել ցեղասպանության զոհերի սերունդներ հանդիսացող հայերից ու ասորիներից: Նշվում է, որ ցեղասպանությունը Առաջին աշխարհամարտի տարիներին իրագործել են Օսմանյան Կայսրության դաշնակից քրդերը՝ տարածաշրջանի բնիկ քրիստոնյա բնակչության դեմ:

Ինչպես գրում է PRWeb-ը, Քուրդիստանի տարածաշրջանային կառավարության ղեկավար Մասուդ Բարզանիին ուղղված նամակում, որը նվիրված է Ասորի նահատակների օրվան (օգոստոսի 7), ասորիները պահանջել են պաշտոնապես ճանաչել բնիկ ասորիների ու հայերի ցեղասպանությունը թուրք օսմանցիների եւ նրանց դաշնակից քուրդ ցեղախմբերի ու դաշտային հրամանատարների կողմից:

Ասորիները Իրաքյան Քուրդիստանից պահանջում են նույնպիսի ճանաչում, որն իրենք ցանկանում են արեւմտյան երկրներից՝ Սադամի ռեժիմի կողմից իրագործված «քրդերի ցեղասպանության» նկատմամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ