News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Տավուշի մարզի Այգեպար գյուղում հակառակորդի արձակած կրակոցից 50-ամյա բնակիչը հրաշքով է փրկվել: Այս մասին NEWS.am-ի  թղթակցի հետ զրույցում ասաց Տավուշի մարզի Այգեպար համայնքի ղեկավար Անդրանիկ Այդինյանը: Նրա խոսքով՝  բնակիչներից մեկը եկել եւ իրեն ասել է, որ դաշտում գործ անելիս է եղել, երբ հակառակորդի արձակած գնդակը իր կողքով անցել է: Ի դեպ, գյուղապետը նշեց, որ հակառակորդը սկսել է խլացուցիչով կրակել:

Ներկայացնելով գյուղում ստեղծված իրավիճակը, նա նշեց, որ մարդիկ զգուշավոր են եւ գրեթե գյուղամեջ եւ դաշտ դուրս չեն գալիս:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Տավուշի մարզի Այգեպար գյուղի մարտական հենակետում օգոստոսի 5-ին ոտքի շրջանում հակառակորդի կրակոցից վիրավորվել էր վաշտի հրամանատար, կապիտան 41-ամյա Արմենակ Շամիրի Այվազյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ