News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

NEWS.am-ը ներկայացնում է «The Atlantic»- ում հրապարակված լրագրող Ռոբինսոն Մեյերի հոդվածը որոշալի կրճատումներով.

Ծիր կաթինը երկնային այն քիչ մարմիններից է, որը կարելի է տեսնել  երկրագնդի բոլոր վայրերից: Ի տարբերություն Արեգակի եւ Լուսնի, մենք նրա մասին անընդհատ չենք լսում նորություններով կամ նրա վիճակի մասին տեղեկություններ չենք ստանում: Նրա ամենուրեք առկայությունը պարզապես փաստ է:

Հայերենում այն անվանում են  նաեւ Հարդագողի ճանապարհ: Հայ աստղագետ Հայկ Հարությունյանի խոսքով` անվանումը գալիս է Վահանգն աստծո մասին առասպելից:

Արաբերեն այն կոչվում է Դարբ ալ Թաբնան կամ «հարդավաճառի ճանապարհ», չեչենները անվանում են Չա տախինա տարա կամ «Թափված ծղոտի ճանապարհ»: 

«Հայկական անվանման հետ կապված ամենազարմանալին այն է, որ  տարբեր ազգեր թեեւ իրենց սեփական տերմիններն  են օգտագործում Ծիր կաթինի համար, սակայն  Գոբի անապատից մինչեւ Աֆրիկա, եւ Հյուսիսիային Կովկասից  ու Դունայից մինչեւ Եթովպիա, այս երկնային ճանապարհի անվանումն ասոցացվում է  ծղոտի հետ: Այս փաստը որոշ հետազոտողների ստիպել է հանգել այն եզրահանգման, որ այս անվանումը կարող էր առաջանալ արաբերենում, քանի որ արաբները քոչվոր են եղել եւ ողջ կյանքը կախված ձիերից, ու հետեւաբար, ծղոտից»:

Սակայն հայկական անվանումն այնքան հին է, որ այն գոյություն է ունեցել  մինչեւ արաբական քաղաքակրթության  հետ ցանակացած շփումը: Ուստի հնարավոր է, որ հայկական անվանումը տարածվել է  աշխարհի մեծ մասում արաբների հետ շփումից հետո:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ