News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի օգոստոսի 12-ի հրամանագրով՝ երկարաձգվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի հրթիռային զորքերի եւ հրետանու պետ-վարչության պետ Ալբերտ Մարդոյանի զինվորական ծառայությունը:

Նախագահի հրամանագրում, մասնավորապես ասվում է.

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 12-րդ կետով, հիմք ընդունելով «Զինվորական ծառայություն անցնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը՝ որոշում եմ.

Հայաստանի Հանրապետության զինված ուժերի հրթիռային զորքերի եւ հրետանու պետ-վարչության պետ, գեներալ-մայոր Ալբերտ ՄԱՐԴՈՅԱՆԻ զինվորական ծառայությունը 2013 թվականի հուլիսի 16-ից երկարաձգել երեք տարի ժամկետով»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ