News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի զինված ուժերի կողմից գերի վերցված զինվոր Հակոբ Ինջիղուլյանի հարազատները դիմել են Հայաստանի իշխանություններին: Նրանք խնդրում են Բաքվում գտնվող ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին փոխանցել իրենց խնդրանքը՝ օգնել Հակոբի վերադարձի հարցում:

Ինչպես NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաղորդում է Հակոբի հորեղբոր տղան՝ Արմանը, հարազատները խնդրում են Բաքու այց կատարած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի՝ ՌԴ-ի, նախագահ Վլադիմիր Պուտինին օգնել հայրենիք վերադարձնել ադրբեջանական գերության մեջ հայտնված Հակոբ Ինջիղուլյանին:

Հիշեցնենք, որ օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը,  տեղանքում չկողմնորոշվելու հետեւանքով շարքային զինծառայող Հակոբ Ինջիղուլյանը, հայտնվել է ադրբեջանական զինուժի պահպանության տակ գտնվող տարածքում: Մեկ օր անց նրան հասցրել են Բաքու: Ադրբեջանական կողմը տարբեր պատճառներով ձգձգում է ԿՄԽԿ պատվիրակների այցելությունը գերության մեջ գտնվող զինորիհետ: Միաժամանակ նախօերին ադրբեջանական մամուլում հայնվեց իբրեւ թե Հակոբ Ինջիղուլյանի կողմից տրված «հարցազրույցը»:

Ռազմագերիների վերադարձը ելնում է նաեւ համեմատաբար վերջերս կայացած աստրախանյան համաձայնություններից: 2010 թ. հոկտեմբերի 27-ին Ռուսաստանի միջնորդությամբ եւ նախաձեռնությամբ տեղի ունեցած Հայաստան-Ադրբեջան-Ռուսաստան եռակողմ հանդիպման ժամանակ համաձայնություններ կայացան, որոնց համաձայն ղարաբաղյան կոնֆլիկտի մասնակից կողմերը պետք է վերադարձնեն գերիներին: Ադրբեջանական կողմը պաբերաբար խախտում է համաձայնությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ