News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Համաշխարհային հայկական երիտասարդական Ոստայնը (WostAYN) օգոստոսի 13-ից 21-ը Երեւանում իրականացնում է «Ի՞նչ է եվրոպական քաղաքականությունը» ուսուցողական դասընթացը: Ծրագրին մասնակցում են Հայաստանից, Վրաստանից, Ֆրանսիայից, Իտալիայից, Մոլդովայից, Լատվիայից, Պորտուգալիայից, Լեհաստանից եւ Ուկրաինայից երիտասարդական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները: Ծրագիրն իրականացվում է  Եվրամիության «Youth in Action» ծրագրի շրջանակում: Ուսուցողական ծրագրի ընթացքում քննարկվելու են ժողովրդավարության, մարդու իրավունքների, եվրաինտեգրման գործընթացի  հիմնախնդիրները: Երիտասարդները կներկայացնեն միասնական Եվրոպա կառուցելու իրենց տեսլականը: 

Ուսուցողական ծրագրի բացմանը ելույթ է ունեցել Համաշխարհային հայկական երիտասարդական Ոստայնի նախագահ Ատոմ Մխիթարյանը, կարեւորել է գործընկերների աշխատանքն իրենց երկրներում, հավելելով՝ երիտասարդությունը մեծ ներուժ է յուրաքանչյուր երկրում, միասնական Եվրոպա կառուցելու գործընթացը պահանջում է լուրջ ջանքեր ու համատեղ աշխատանք:

Ծրագրի համակարգող Արփինե Կոստանդյանն էլ ներկայացրել է ծրագրի բովանդակությունը՝ Հայաստանում հագեցած ու տպավորիչ օրեր մաղթելով մասնակիցներին:

Համաշխարհային հայկական երիտասարդական Ոստայնը (WostAYN) հիմնադրվել է 2006 թ. նոյեմբերի 10-ին Երեւանում: 2009 թ. Ոստայնը Եվրախորհրդում ձեռք է բերել միջազգային կազմակերպության կարգավիճակ` միավորելով հայկական երիտասարդական 12 կազմակերպություն` Հայաստանից, Վրաստանից, Ռուսաստանից, Ուկրաինայից, Էստոնիայից, Նիդեռլանդներից, Գերմանիայից եւ Ֆրանսիայից:

«Ոստայնի» նպատակն է աջակցել եւ նպաստել  Սփյուռքի հայ համայնքներում հայապահպան գործունեությանը,  երիտասարդության  ոլորտում Հայրենիք-Սփյուռք գործակցության զարգացմանն ու ամրապնդմանը, մասնակցել ազգային եւ միջազգային երիտասարդական ծրագրերի մշակմանն ու իրականացմանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ