News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը


Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի Ադրբեջան այցի հետ կապված քննարկում չի եղել Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի նիստին։ Այս մասին նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը։

Նա կարծիք հայտնեց, որ այս այցից առաջ Ադրբեջանի ղեկավարությունը փորձում էր այն օգտագործել ներքաղաքական եւ նախընտրական նպատակներով։ Իսկ Պուտինի հայտարարությունը, թե Լեռնային Ղարաբաղի հարցը պետք է լուծվի քաղաքական մեթոդներով, Էդուարդ Շարմազանովի գնահատմամբ, սառը ցնցուղ էր Ադրբեջանի ղեկավարության ռազմատենչ նկրտումներին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ