News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 30
Տեսնել լրահոսը

Հայաստանի ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը մեկնաբանել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի այսօրվա հայտարարությունը ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ, նշելով, որ «մինչև ձեռք չբերվի համաձայնություն ԼՂ կարգավիճակի հարցում, անհնարին է ինքնորոշված ԼՂՀ-ի դեմ Ադրբեջանի կողմից իրականացված ագրեսիայի հետևանքների վերացումը»:

Հիշեցնենք, որ Մամեդյարովն այսօր լրագրողների հետ զրույցում նշել է, որ մադրիդյան փաստաթուղթը ենթադրում է ԼՂ խնդրի փուլային կարգավորում, ըստ որի՝ նախ պետք է վերադարձվեն 5, ապա նաեւ մյուս 2 շրջանները, բռնի տեղահանվածները պետք է վերադառնան իրենց նախկին բնակավայրերը, ճանապարհները պետք է բացվեն, որից հետո միայն պետք է ԼՂ կարգավիճակի վերաբերյալ հանրաքվե տեղի ունենա, բայց այնպես, որ դա չխախտի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը:

«Ադրբեջանը չի հրաժարվում հիմնախնդրի էությունը, հակամարտության բուն պատճառները եւ բանակցային գործընթացը աղավաղելու փորձերից: Նախ անհրաժեշտ է արձանագրել, որ այսօր գոյություն ունի միայն մեկ փաստաթուղթ, որը կողմերը ընդունել են որպես հիմք բանակցությունների համար: Դա 2007 թվականի մադրիդյան փաստաթուղթն է: Միջնորդների կողմից պարբերաբար ներկայացվում են աշխատանքային առաջարկներ, որոնք քանի դեռ համաձայնեցված չեն կողմերի հետ, չեն կարող փոխարինել մադրիդյան փաստաթղթին: Եթե Ադրբեջանը հերթական անգամ փորձ է կատարում հրաժարվելու մադրիդյան փաստաթղթից, ինչը նա անում էր մեկ տարուց ավելի՝ փաստաթուղթը ընդունելուց հետո, ապա թող հայտարարի դրա մասին»,- ասել է Շ. Քոչարյանն ու հավելել. «Կարգավորման համաձայնեցված սկզբունքներն են` ժողովուրդների ինքնորոշումը, տարածքային ամբողջականությունը և ուժի չկիրառումը: Մինչև ձեռք չբերվի համաձայնություն ԼՂ կարգավիճակի հարցում, անհնարին է ինքնորոշված ԼՂՀ-ի դեմ Ադրբեջանի կողմից իրականացված ագրեսիայի հետևանքների վերացումը: Եթե Ադրբեջանը իրոք ցանկանում է վերացնել իր իսկ ագրեսիայի հետևանքները, ապա նա պետք է պատրաստ լինի դուրս բերել զորքերը իր կողմից օկուպացված ԼՂՀ տարածքներից և ապահովել փախստականների վերադարձը: Ադրբեջանը շարունակում է աղավաղել միջազգային իրավունքը` հայտարարելով Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում ԼՂ ժողովրդի ինքնորոշման մասին: Իրականում, խնդիրը կայանում է ԼՂ ժողովրդի ինքնորոշման և դրա դեմ ուժ կիրառած Ադրբեջանի պատասխանատվության շրջանակներում Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին:

Համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության, ՄԱԿ-ի 4 նպատակներից մեկն է ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման հարգումը, իսկ տարածքային ամբողջականությունը ՄԱԿ-ի սկզբունքներից մեկն է այդ նպատակին հասնելու համար: Ադրբեջանը շարունակում է գործել, թե՛ ՄԱԿ-ի նպատակների, թե՛ ինքնորոշված ԼՂՀ-ի տարածքային ամբողջականության դեմ, ինչը հանդիսանում է հիմնական խոչընդոտը բանակցություններում առաջընթաց ապահովելու հարցում»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
«Գարդման, Շիրվան, Նախիջևան» համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի 32-րդ տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական...
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Ամենաշատ