News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի Մայկոպի երկրամասում օգոստոսի 3-ին մահվան ելքով վթարի ենթարկված ընտանիքի մյուս դստեր` 27-ամյա Մերի Արզումանյանի վիճակը ծայրահեղ ծանր է եւ նա դեռ կոմայից դուրս չի եկել: Այս մասին NEWS.am-ի  թղթակցի հետ զրույցում ասաց Քաջարանի քաղաքապետ Վարդան Գեւորգյանը:

Քաղաքապետը ասաց, որ գրեթե ամեն օր կապ է հաստատում աղջկա քեռու եւ բժիշկների հետ, սակայն փոփոխություն չկա: Հետեւաբար` նրան Հայաստան տեղափոխելու մասին խոսելը դեռ վաղ է:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Ռուսաստանի Մայկոպի երկրամասում նրանց վարած  ՎԱԶ 2101 մակնիշի ավտոմեքենան բախվել էր ՎԱԶ 21102-ին: Վարորդը` Պավել Արզումանյանը, նրա կինը` Արեւիկը Արզումանյանը եւ դուստրը` Լիլիթ Արզումանյանը մահացել էին: Իսկ մյուս դուստրը ծայրահեղ ծանր վիճակով տեղափոխվել էր հիվանդանոց: Հարցին, թե ինչպես են ֆինանսական ծախսերը հոգացել, եւ ով է նրանց տեղափոխությունը կազմակերպել, քաղաքապետն ասել էր. «Մի հայ տղա սգո արարողությունների կազմակերպման գրասենյակ է ունեցել եւ նա է պատրաստակամություն հայտնել տեղափոխել Հայաստան: Իսկ ֆինանսավորումը կատարում է հիմնականում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, քանի որ ընտանիքի հայրը այնտեղ փականագործ է աշխատել: Մյուս աղջկա բուժման ծախսերը եւ հետագայում նաեւ տեղափոխությունը եւս կհոգան»,- ասել էր քաղաքապետը:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ