News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Լիբանանի Հանրապետության նախագահ Միշել Սուլեյմանին՝ օգոստոսի 15-ին Բեյրութում տեղի ունեցած զարհուրելի ահաբեկչական գործողության կապակցությամբ, որը տասնյակ անմեղ մարդկային զոհերի եւ հարյուրավոր վիրավորների պատճառ է դարձել:

Սերժ Սարգսյանը խորին ցավակցություն եւ զորակցություն է հայտնել Լիբանանի նախագահին, զոհվածների հարազատներին եւ Լիբանանի եղբայրական ժողովրդին` մաղթելով տոկունություն եւ ոգու արիություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Բեյրութի շիական թաղամասում ականավորված ավտոմեքենայի պայթյունի հետեւանքով զոհերի թիվը հասել է 22-ի, եւս 325 մարդ վիրավորվել է:

Լիբանանի ՆԳՆ տվյալներով՝ ականավորված ավտոմեքենան պայթեցրել էր մահապարտ-ահաբեկիչը:  Ավտոմեքենան պայթեցվել է այն ժամին, երբ քաղաքի այդ հատվածը հատկապես մարդաշատ է լինում: Ահաբեկչությունն ուղղված է եղել «Հըզբոլլահ» խմբավորման դեմ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ