News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

14 մլն դոլար արժողությամբ ադամանդներ հափշտակելու համար մեղադրանք է ներկայացվել Սինգապուրի քաղաքացուհու դեմ, ով Բրունեյի սուլթանի Մեծ Բրիտանիայում բնակվող նախկին կնոջ թիկնապահն է եղել: Նախկին թիկնապահը` 35-ամյա Վահիդա Աբդուլահը, նախկինում Ֆաթամա Լիմ անվամբ, ուրբաթ օրը կանգնել է Լոնդոնի Համմերսմիթի շրջանային դատարանի առջեւ:Մեղադրանքը ներկայացնելուց հետո կասկածյալը կալանավորվել է: Նա իրեն մեղավոր չի ճանաչել, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Նա երկու ադամանդ գողացել էր  2009թ.-ի հուլիսի 1-ից դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում, Լոնդոնի բարձրակարգ Քեսնսինգտոն շրջանում եւ Չելսիում, Բրունեյի սուլթանի նախկին կնոջ՝ Մարիամ Աբդուլ Ազիզի բնակարանից: Երկու զարդերն էլ կնոջը նվիրել էր նախկին ամուսին, Բրունեյի սուլթան Հասանլալ Բոլկիահը 1986թ.-ին: Տանձաձեւ երկնագույն ադամանդի նվազագույն գինը կազմում է 12,7 մլն դոլար, դեղին ադամանդն արժե 1 մլն դոլար:Նախկին թիկնապահին ձերբակալել են սույն թվականի մայիսին Սինգապուրում եւ հանձնել Մեծ Բրիտանիային: 

Նախկինում օդանավի ուղեկցորդուհի Մարիամ Ազիզը 1981-2003թթ. Բրունեյի սուլթանի երկրորդ կինն էր, ումից ունի 4 երեխա: 2005թ. միապետն ամուսնացել է բրունեյացի հեռուստահաղորդավարուհի Ազրինազ Մազհար Հակիմի հետ, ում հետ էլ ամուսնալուծվել է 2010թ.ին: Հասանլալ Բոլկիահը շարունակում է ամուսնացած մնալ իր առաջին կնոջ՝ Անակ Սալեհայի հետ, իսկ նրանց որդին էլ հանդիսանում է գահի ժառանգորդը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ