News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

«Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչների եւ Հակոբ Ինջուղալյանի հանդիպմանը խոչընդոտող որեւէ բան չկա»: Այս մասին ԱՊԱ-ին հայտնել է Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության պետ Էլդար Սաբիրօղլուն:

Նրա խոսքով՝ վաղը 16:00-ին ԿԽՄԿ ներկայացուցիչները կհանդիպեն գերու հետ. «Այդ պատճառով հայկական կողմը հիմնավորումներ չունի սկանդալային հայտարարություններ անելու համար: Գերիի հետ վարվում են միջազգային նորմերի եւ կոնվենցիաների համաձայն: Ինչպես հայերն են հայտարարում, նրա վրա ճնշում չի գործադրվում»:

Հիշեցնենք, որ օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը, ժամը 3:00-ի սահմաններում, ծառայությունն իրականացնելու ժամանակ, ըստ նախնական տեղեկությունների՝ տեղանքում չկողմնորոշվելու հետեւանքով 1991թ. ծնված շարքային զինծառայող Հակոբ Գեւորգի Ինջիղուլյանը, հատելով ղարաբաղա-ադրբեջանական սահմանը, հայտնվել է հակառակորդի պահպանության տակ գտնվող տարածքում: Մեկ օր անց նրան Բաքու են տարել: Տարբեր պատրվակներ հորինելով՝ ադրբեջանական կողմը ձգձգում է Ինջիղուլյանի եւ ԿԽՄԿ ներկայացուցիչների հանդիպումը: Սակայն օրերս ադրբեջանական մամուլում հայտնվել է, իբրեւ թե, Հակոբ Ինջիղուլյանի տված «հարցազրույցը»: Ադրբեջանական կողմի նման գործողությունները Ժնեւյան կոնվենցիաների կոպիտ խախտում են:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ