News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 16
Տեսնել լրահոսը

Ներկայում Թուրքիայի տարածքում գտնվող Վանա լճի Աղթամար կղզի այցելությունները 2013-ի հունվար-հունիս ամիսներին ռեկորդային ցուցանիշ են գրանցել։

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է Թուրքիայի մշակույթի եւ տուրիզմի նախարարությունից, 2013 թվականի հունվար-հունիս ամիսներին Վանի Աղթամար կղզի է այցելել 21 388, իսկ Վանա բերդ՝ 5 710 մարդ։

Համեմատության համար նշենք, որ ամբողջ 2012 թվականի ընթացքում Վանի Աղթամար կղզի է այցելել  27 187 մարդ։

Աղթամար կղզի մեծ թվով զբոսաշրջիկներ են այցելում հատկապես սեպտեմբերի երկրորդ կիրակի օրը, երբ Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում պատարագ է իրականացվում։

Նշենք, որ Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցին 915-921 թվականներին կառուցվել է Վասպուրականի իշխան Գագիկ Արծրունու պատվերով` ճարտարապետ, քանդակագործ և նկարիչ Մանվելի կողմից։ Տաճարի արտաքին պատերը զարդարված են 6 հորիզոնական շարք կազմող զարդաքանդակներով, որոնք չեն խախտում պատերի հարթությունը։ Զարդաքանդակները ստեղծելիս Մանվելը հաշվի է առել հնարավոր դիտանկյունները և տարբեր ժամերի լուսավորությունը։ Պատերից մեկի վրա Գագիկ Արծրունու դիմաքանդակն է, կողքին՝ ողջ հասակով Քրիստոսը, որին արքան պարզում է եկեղեցու մանրակերտը։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ