News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Հայ-թուրքական սահմանն անցած եւ ռուս սահմանապահների գործողությունների արդյունքում մահացած թուրք հովիվի հետ կապված հետաքրքիր մանրամասներ է ներկայացրել թուրքական Taraf պարբերականը, ըստ որի թուրք հովիվը երկու անգամ զինված հարձակվել է ռուս սահմանապահների դեմ։

Թուրքական Taraf-ի փոխանցմամբ՝ թուրքական իշխանություններն ավարտել են հուլիսի 31-ին Հայաստանի սահմանը խախտած եւ ռուս սահմանապահների գործողությունների արդյունքում մահացած հովիվ Մուսթաֆա Ուլքերի հետ կապված հետաքննությունը։  Ըստ թուրքական իշխանությունների կազմած զեկույցի, թուրք հովիվներն իրենց անասուներին սկսել են արածեցնել հայկական կողմում, ինչին ի պատասխան, ռուս սահմանապահները զգուշացրել են թուրքական կողմին՝ թույլ չտալ հովիվներին խախտել սահմանը։ Թուրքական սահմանապահները հովիվներին զգուշացրել են, սակայն վերջիներս շարունակել են անասուններն հայկական կողմում արածեցնել։ 

Ռուս սահմանապահները միջոցներ են ձեռնարկել եւ բռնագրավել անասունների մի մասին։ Թուրքական իշխանությունների հետ բանակցությունների արդյունքում հայկական կողմը հանձնել է անասուններին։  Պարզվել է, որ անասուններից մի մասի մոտ եղել են վնասվածքներ։ Այդ վնսսվածքներով անանուններից մի քանիսն էլ պատկանել են հենց սահմանախախտ հովիվ Մուսթաֆա Ուլքերին։

Մուսթաֆա Ուլքերը հայկական կողմից վրեժ լուծելու համար զինվորական համազգեստ է հագել եւ գիշերով անցել սահմանը՝ կրակելով ռուս սահմանապահների ուղղությամբ։ Ուլքերին հաջողվել է կրակել եւ անվտանգ փախչել։ Մուսթաֆա Ուլքերը երկրորդ անգամ է հարձակվել, որի ընթացքում էլ սպանվել է ռուս սահմանապահների գործողությունների արդյունքում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ