News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Հայաստանի պաշտպանության նախարարությունը նոր մանրամասներ է հաղորդել Ագարակում տեղի ունեցած միջադեպից:

Օգոստոսի 23-ին, ժամը  11:00-ից 11:30-ի սահմաններում ՀՀ ՊՆ N զորամասի մարտական հենակետերից մեկում հրազենային մարմնական վնասվածքներով հայտնաբերվել են նույն զորամասի ժամկետային զինծառայողներ, շարքայիններ Նորայր Արարատի Պետրոսյանը եւ Արթուր Գառնիկի Ասոյանը:

Վերջիններս տեղափոխվել են Ագարակի բժշկական կենտրոն, որտեղ ստացած մարմնական վնասվածքներից Նորայր Պետրոսյանը մահացել է: Արթուր Ասոյանի կյանքին վտանգ չի սպառնում:

Դեպքի մանրամասները ճշտելու կապակցությամբ ՀՀ ՊՆ քննչական ծառայության կողմից կատարվում են անհետաձգելի քննչական գործողություններ:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանինի օգոստոսի 23-ին միջադեպ է տեղի ունեցել, կա սպանված եւ վիրավոր:

Մեր տեղեկություններով, միջադեպը տեղի է ունեցել վաղ առավոտյան Ագարակի շրջանում՝ Ադրբեջանի Հանրապետության Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության եւ  Հայաստանի սահմանին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ