News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Անգամ գերծանրաբեռնված երթուղայինում ուղեվարձը 210 դրամից էժան լինել չի կարող: Լրագրողներին նման կարծիք է հայտնել «Արշակյան» տրանսպորտահյին ընկերության տնօրեն Աշոտ Արշակյանը:

Նրա խոսքով Երեւանում ուղեւորափոխադրման սակագները վաղուց անշահութաբերության սահմանը անցել են: «Հարցը բարձրացվել էր դեռեւս 2005թ, երբ Երեւանի քաղաքապետարանը որոշել էր ուղեվարձը դարձնել 130 դրամ, սակայն հետագայում գինը մնաց 100 դրամ»:

Լրագրողների այն հարցին, թե ինչպես կարելի է վնասով աշխատել ոչ թե 1-2, այլ 8 տարի, եւ որքանով է նման փաստարկն արժանահավատ, Արշակյանն ու Հայաստանի ուղեւորափոխադրողների ասոցիացիայի նախագահ Հրանտ Եղիազարյանը հայտարարել է, որ այդ տարիների ընթացքում ընկերությունները պարտքերի մեջ են «թաղվել»: Նրանց ամեն օր զանգահարում են կամ վարկ տրամադրողները, կամ դատական աշխատակիցները, կամ պրիստավները:

Արշակյանը հիշեցրել է, որ 2008-ի սեպտեմբերին կառավարության ներկայացուցիչները ուսումնասիրել էին երթուղայիններով ուղեւորափոխադրումները եւ եկել այն եկել այն եզրակացության, որ ուղեվարձի ինքնարժեքը 138,71 դրամ է:

Նրա խոսքով՝ արդեն 2008-ին մասնավոր ընկերության աուդիտի համաձայն՝ ավտոբուսում ուղեվարձի ինքնարժեքը 200 դրամից ավել էր կազմում: Նա նշել է, որ այն ժամանակվա համեմատ դիզելային վառելիքի գինն ավելացել է 100 դրամով: Բացի այդ որակավորում ունեցող վարորդ վարձելու համար, պետք է սահմանել 270 դրամ արժողությամբ ուղեվարձ:

Հիշեցնենք, որ հուլիսից 20-ից Երեւանի քաղաքապետարանը որոշում էր կայացրել, որ երթուղայինների եւ ավտոբուսների ուղեվարձը 100 դրամից պետք է դառնար 150դրամ: Երիտասարադկան շարժումների բողոքներից հետո, որոշումը ժամանակավոր կասեցվել է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ