News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Իսրայելի դեմ Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիբ Էրդողանի դաժան եւ սադրիչ խոսքերը հիշեցնում են նացիստական գաղափարախոս Յոզեֆ Գեբելսի արտահայտությունները: Այդ մասին հայտարարել է իսրայելական «Մեր տուն՝ Իսրայել» կուսակցության առաջնորդ Ավիգդոր Լիբերմանը, գրում է «The Jerusalem Post»-ը:

Լիբերմանը, որ այս պահին զբաղեցնում է Քնեսետի արտաքին գործերի եւ պաշտպանության կոմիտեի ղեկավարի պաշտոնը, իսկ նախկինում եղել է արտաքին գործերի նախարար, քննադատել է Իսրայելի վարչապետի գրասենյակի եւ Արտաքին գործերի նախարարության զսպվածությունը Էրդողանի կողմից հնչեցված մեղադրանքների վերաբերյալ, այն մասին, որ Իսրայեը Եգիպտոսի տապալված նախագահ Մոհամեդ Մուրսիի կողմից էր: «Յուրաքանչյուրը, ով լսել է Էրդողանի՝ ատելությամբ ու հրահրումով լեցուն խոսքերը, անպայման կհասկանա, որ խոսքը Գեբելսի ժառանգորդի մասին է»,- հայտնել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ