News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 14
Տեսնել լրահոսը

28-ամյա ավագ լեյտենանտին դատում են մեկ այլ զորամասի ժամկետային զինծառայողին ծեծելու համար: Այդ մասին NEWS.am-ը տեղեկացավ Արաբկիր Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից:

ՊՆ N զորամասի ծառայող Ա.Ա.-ն իր կարճատեւ արձակուրդի ընթացքում գնացել է մեկ այլ զորամաս, որտեղ հսկիչ անցագրային կետում հանդիպել է նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Գ.Մ.-ին եւ բռնություն գործադրել վերջինիս նկատմամբ՝ քաշքշել, հարվածներ է հասցրել նրան եւ առողջությանը պատճառել թեթեւ վնաս՝ առողջության կարճատեւ քայքայումով։

Քրեական գործ է հարուցվել 359 հոդվածի 1-ին մասով՝ Զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջեւ ստորադասության (ենթակայության) հարաբերությունների բացակայության դեպքում: Ա.Ա.-ի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրությունը չհեռանալու մասին:

Դատական առաջին նիստը կայանալու է օգոստոսի 26-ին:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ