News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Կոմիտաս 5 տարածքից այսօր` օգոստոսի 27-ի առավոտյան, ոստիկանները ձերբակալել են «Նախախորհրդարանի» աջակից, 64-ամյա Սահակ Պողոսյանին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը:

Նա նշեց, որ վերջինիս ձերբակալել են առանց որեւէ հիմքերի, քանի որ այդ պահին որեւէ ակցիա տեղի չէր ունենում, եւ սա արդեն սանձարձակ գործողություն է:

Տիգրան Խզմալյանը շեշտեց, որ Սահակ Պողոսյանը սրտի խնդիրներ ունի, եւ իրենք շատ անհանգստացած են նրա առողջական վիճակով, միջոցներ են ձեռնարկում նրան փաստաբանական եւ այլ օգնություն ցուցաբերելու համար:

Կինոռեժիսորը նաեւ ասաց, որ Կոմիտաս 5-ում առավոտվանից որեւէ շինարարական գործողություն չի իրականացվում, բնակիչները եւ ակտիվիստները շարունակում են վերահսկողությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ