News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը


Միայն տեսագրության առկայության դեպքում հնարավոր կլինի պարզել տեղի ունեցածը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ոստիկանության  տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը` անդրադառնալով լրատվամիջոցներում տարածված հայտնի տեսանյութին եւ դրանից արված լուսանկարին, որտեղ, ըստ լրատվամիջոցների, «ոստիկանը համբուրում է ակտիվիստի պարանոցը»:

«Միայն տեսագրության առկայության դեպքում հնարավոր կլինի պարզել տեղի ունեցածը: Ստոպ կադրով բոլորն էլ գիտեն, որ կարող է կեղծ տպավորություն ստեղծվել, իսկ նկարին ինչ-որ բան վերագրողներին էլ խորհուրդ ենք տալիս ժամանակից շուտ  հետեւություններ չանել»,- ասավ Աշոտ Ահարոնյանը:

Իսկ «Նախախորհրդարան» ներկայացուցիչ, կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում, անդրադառնալով այդ տեսանյութին եւ լուսանկարին, նշեց, որ այդ աղջիկը Նախախորհրդարանի աջակից Շողիկ Մելքումյանն է: Նա ասաց, որ «ոստիկանը ոչ թե համբուրում էր աղջկան, այլ վախկոտ տականքի պես նրա ականջին շշնջում էր սեռական բնույթի անպատկառ հայհոյանք»: Կինոռեժիսորը շեշտեց, որ «նույն խոսքերը դրանից որոշ  ժամանակ առաջ ասել էր Արաբկիրի ոստիկանապետի տեղակալ Արայիկ Պետրոսյանը, վերջինս նման բաներ եւ էլ ավելի անպատկառ բաներ ասել էր նաեւ մեկ այլ երիտասարդ աղջկա` Տաթեւիկ Մայիլյանին, ինչպես նաեւ երիտասարդ բնակչուհու` Լուսինե անունով: Կարելի է ենթադրել կամ վստահ ասել, որ նույն աղջկան նույն խոսքերը ասելը նշանակում էր վերեւից եկած ուղիղ եւ սադրիչ առաջադրանք»,- ասաց Տիգրան Խզմալյանը

Դրանից հետո Շողիկ Մելքումյանին ձերբակալելու փորձի ժամանակ նա բարձրաձայն կրկնում է այն բառերը, որը այդ տականքը շշնջացել էր իր ականջին:

Տեսանյութը եւ լուսանկարը` 168.аm-ի:

Տպել
Ամենաշատ