News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի ԱԳՆ-ն վրդովված է ռուս լրագրողների՝ Լեռնային Ղարաբաղ կատարած այցի համար: Ադրբեջանի ԱԳՆ-ն արդեն «ապօրինի» է կոչել ռուս լրագրողների՝ Լեռնային Ղարաբաղ կատարած այցը: Այս մասին գրում է 1news.az-ը:

«Պաշտոնական Բաքվի դիրքորոշումը անփոփոխ է Ադրբեջանի օկուպացված տարածքներ այցելելու կապակցությամբ, եւ այն անձինք, որոնք նման այցեր են կատարում, մեր երկրում անցանկալի անձինք են համարվում»,- հայտարարել է ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էլման Աբդուլլաեւը:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Ղարաբաղ են ժամանել ռուս լրագրողներ եւ հասարակական գործիչներ, որոնց թվում ռուսական հետախուզության նախկին աշխատակից, ներկայումս հաղորդավարուհի Աննա Չապմանը: Այցն իրականացվել է «Հայ-ռուսական համագործակցություն» կազմակերպության նախաձեռնությամբ:

Ամենայն հավանակնությամբ, ռուս լրագրողները կներառվեն Ադրբեջանի ԱԳՆ «սեւ ցուցակում»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ