News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Ներկայացնում ենք Ռուսաստանի Մոսկովյան պետական հումանիտար համալսարանի «Պետության եւ իրավունքի պատմության ու տեսության» ամբիոնի դոցենտ, հասարակական գործիչ Սերգեյ Կարնաուխովի NEWS.am-ի հետ հարցազրույցը

Պարոն Կարնաուխով, Դուք առաջին անգամ եք այցելել Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, ի՞նչ տպավորություն է գործել Ղարաբաղը:

Առաջինը այն մարդկանց, այն ղեկավարների էմոցիոնալ գնահատականն է, որոնց հետ մենք հանդիպեցինք: Նրանք մարդիկ են, որ դժվարին փորձություններ են հաղթահարել, մարդիկ են, որոնք հիացած են հաղթանակի բերկրանքով: Շատ եմ ցանկանում հաղորդել այդ իմպուլսը: Հիանալի է, որ երկրի ղեկավարները փոխել են մեր սովորական մտածողության ձեւաչափերը՝ ասելով, որ «մենք արդեն իսկապես հոգնել ենք նրանից, որ շատերն են ցանկանում ինչ-որ բան անել, սակայն շատ քչերն են, որ իրականում ինչ-որ բան անում են»:

Նախքան ԼՂՀ այցելեը, դու հետաքրքրվու՞մ էիք ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացով, ծանո՞թ էիք խնդրի էությանը:

Ցանկացած մոսկվացի տեղյակ է ղարաբաղյան կոնֆլիկտին, եթե անգամ աշխարհաքաղաքական հարցերի մասնագետ չէ: Ղարաբաղը Ռուսաստանի Դաշնության մաս չի կազմում, սակայն Ղարաբաղի բնակիչները ռուսական հասարակության մաս են կազմում: Սա շատ կարեւոր թեզ է: Այնպես էստացվել, որ Մոսկվայում Ղարաբաղի խնդրի միջով անցած մեծ թվով մարդիկ են ապրում: Ռուսաստանում դուք գործնականում չեք գտնի որեւէ մեկի, ով զբաղվում է քաղաքականությամբ եւ ծանոթ չէ այդ խնդրի էությանը: Ղարաբաղ այցելելու դրդապատճառը սեփական աչքերով տեսնելու, խնդրի ինքնուրույն մեկնաբանումը ունենալու եւ այն Ռուսաստանին հասցնելու ցանկությունն էր: Դա առավել կարեւոր է ԼՂՀ եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գոտում տեղի ունեցող իրադարձությունների ենթատեքստում:

Պարոն Կարնաուխով, ինչպիսի՞ տպավորություն է գործել Հայաստանը:

Հայաստանում բազմիցս եմ եղել, ինձ համար Երեւանը սրտիս լարերին խորությամբ դիպած քաղաք է: Սկզբում մենք Հայաստանը այցելելու մշակութայնի դրդապատճառ ունեինք, եւ երբ «Հայ-ռուսական համագործակցության» մոսկովյան կազմակերպության ղեկավար Յուրի Նավոյանի կողմից Հայաստանն ու Ղարաբաղը այցելելու առաջարկ ստացանք, համաձայնեցինք: Գործնականում մեր խմբի եւ ոչ մի անդամ Ղարաբաղում մինչ այդ չէր եղել:

Ձեզ արդյոք հայտնի՞ է, որ այցելելով Ղարաբաղը՝ Դուք կարող եք հայտնվել Ադրբեջանի «սեւ» ցուցակում:

Շատ լավ կլինին հայտնվել այդ ցուցակում: Դա ուղղակի գերազանց է: Ես կպատասխանեմ ռուսական ասացվածքով՝ վատ մարդուց անգամ լավ բան մի՛ վերցրու: Եթե Ադրբեջանի կողմից մենք նման բարդություններ ունենանք, ես դա պատիվ կհամարեմ, քանի որ ես ունեմ որոշակի դիրքորոշում այն քաղաքականության նկատմամբ, որ վարում է այդ երկիրը: Չի կարելի պաշտպանել ցեղասպանության քաղաքականությունը, եւ եթե հնարավոր է բողոքել որոշակի ժողովրդի հանդեպ ցեղասպանության քաղաքականությունը պաշտպանող երկրի դիրքորոշման դեմ, ապա պետք է բողոքել:

Ի՞նչ կմաղթեիք Լեռնային Ղարաբաղին:

Ես երկու մաղթանք ունեմ. ամենակարեւորը, որպեսզի մարդիկ դժբախտության սպասման մեջ չապրեն, այլ ապրեն ներկա օրով, ուրախանան եւ վայելեն: Երկրորդը՝ Ղարաբաղի ժողովրդին մաղթում եմ խախաղ կյանք:

Զրուցեց Մարիա Ասատրյանը

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ